Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Тесты  /  6 класс  /  Գրական հայերենի զարգացման փուլերը

Գրական հայերենի զարգացման փուլերը

Գրական հայերենի զարգացման փուլերը
08.09.2020

Содержимое разработки

Հայերեն (ավանդական՝ հայերէն), հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։

Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականությունԳրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (ՋավախքՊարսկահայքԱրևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում: Առավել կիրառական է Եվրոպայում (ՖրանսիաԳերմանիաԻսպանիաԲելգիաՇվեյցարիաԻտալիաՀունաստանԲուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում ԻրանՍիրիաԼիբանանԻրաքՊաղեստինԻսրայելԵգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում (Հարավային դաշնային տարածաշրջանՄոսկվա և խոշոր քաղաքներ), ՎրաստանումՈւկրաինայում և այլուր։

Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, ԿանադայումԼատինական Ամերիկայում (ՈւրուգվայԱրգենտինաԲրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև ԱֆրիկայումԱվստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

Բովանդակություն

  • 1Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ

  • 2Գրական հայերենի զարգացման փուլերը

    • 2.1Գրաբար

    • 2.2Միջին հայերեն

    • 2.3Աշխարհաբար

      • 2.3.1Արևմտահայերեն

      • 2.3.2Արևելահայերեն

  • 3Այբուբեն

  • 4Քերականական առանձնահատկություններ

    • 4.1Հնչյունաբանություն

    • 4.2Բառապաշար

    • 4.3Ձևաբանություն

    • 4.4Կետադրություն

  • 5Բարբառներ

  • 6Հայերենը համակարգչային դարում

    • 6.1Հայերեն ստեղնաշարի դասավորվածություն

  • 7Տես նաև

  • 8Ծանոթագրություններ

  • 9Արտաքին հղումներ

    • 9.1Առցանց բառարաններ

    • 9.2Հայերենը համակարգչի էկրանին

Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։

Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հայնրիխ Պետերմանը և Ֆրիդրիխ Վինդիշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։

Գրական հայերենի զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն հիմնական տեղեկություններ մեզ հայտնի են 5-րդ դարից (405 թվականից)՝ գրերի գյուտից սկսած։ Մինչ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն ժամանակակից այբուբենի ստեղծելը, անշու՛շտ, հայերենն ու հայերեն գրերը գոյություն են ունեցել, քանի որ հայերենը հանդիսացել է նախկինում ձևավորված հայկական թագավորությունների և պետական կազմավորումների պաշտոնական լեզուն։ Որպես ապացույց է ներկայացվում նաև հայ թագավոր Աբգար V–ի և Հիսուս Քրիստոսի միջև եղած նամակագրությունը, որը եղել է հայերեն[5]: Սակայն հայերենի նախամաշտոցյան շրջանի մասին տեղեկությունները քիչ են կամ դեռևս չեն հայտնաբերվել, այդ իսկ պատճառով այս տեսակետի մասին քիչ է խոսվում։

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը՝ սկիզբ դնելով հայերենի գրային ժամանակակից փուլին, որն իր հերթին բաժանվում է մի քանի ենթափուլերի։

Գրաբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Գրաբար

Գրային հայերենի առաջին փուլը հին հայերենն է կամ, ինչպես ընդունված է կոչել, գրաբարը։ Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է։ Այն օգտագործվում էր գրիչների մատյաններում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ և առօրյա կյանքում, սակայն ժամանակի ընթացքում խոսակցական լեզուն այնքան է հեռանում գրական լեզվից, որ հասարակ շինականը չէր հասկանում այն։ Այնուամենայնիվ գրաբարը լայնորեն գործածվում էր մինչ 11-րդ դար: Առաջին նախադասությունը, որ գրվել է գրաբարով, գրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, և այն է՝

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ


Վերջինս նշանակում է ճանաչիր իմաստությունը և խրատը, իմացիր հանճարի խոսքերը:

-80%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Գրական հայերենի զարգացման փուլերը (31.59 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт