Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Тесты  /  6 класс  /  Գրականությունը որպես արվեստի ճյուղ

Գրականությունը որպես արվեստի ճյուղ

Գրականությունը որպես արվեստի ճյուղ
08.09.2020

Содержимое разработки

Գրականություն, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառ։ Լայն առումով գրականություն են կոչում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական-քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բնույթ ունեցող երկերը, նեղ առումով՝ արվեստի հիմնական տեսակներից մեկը՝ գեղարվեստական գրականություն։

Գրականությունը ծագել է գրի, այբուբենի առաջացումից հետո (շատ լեզուներում օգտագործվող «լիտերատուրա» եզրը հենց կապվում է լատիներեն լիտեր-տառ արմատի հետ)։

Գեղարվեստական գրականության առաջին նշանավոր երկերը բանահյուսական ստեղծագործությունների գրառման կամ մշակման արդյունք են։

Գեղարվեստական գրականությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, իրականության ճանաչման, արտացոլման ձևերից է, որ իրականացվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով։

Ըստ կառուցման արտաքին եղանակի՝ գրական երկերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ արձակ և չափածո։ Սկսած հնագույն ժամանակներից՝ գրականությունն ունի երեք մեծ բաժին, որոնք կոչվում են սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական[1]։

Գեղարվեստական գրականությունը հիմք է ծառայում արվեստի տարածական և համադրական տեսակների զարգացման համար[2]։

-80%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Գրականությունը որպես արվեստի ճյուղ (13.37 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт