Меню
Разработки
Разработки  /  Французский язык  /  Презентации  /  3 класс  /  Հնչյունաբանության ուսուցում հնչյունի և շարժման միջոցով

Հնչյունաբանության ուսուցում հնչյունի և շարժման միջոցով

Հնչյունաբանության ուսուցումը ներառում է լեզվի նյութական կողմը հանդիսացող հնչյունական նմուշների ամբողջությունը, այսինքն` հնչյունները, հնչյունակապակցությունները, շեշտը, ռիթմը, մեղեդայնությունը, հնչերանգը, դադարները:
09.05.2020

Содержимое разработки

Հնչյունաբանության ուսուցում հնչյունի և շարժման միջոցով



Հնչյունաբանության ուսուցումը ներառում է լեզվի նյութական կողմը հանդիսացող հնչյունական նմուշների ամբողջությունը, այսինքն` հնչյունները, հնչյունակապակցությունները, շեշտը, ռիթմը, մեղեդայնությունը, հնչերանգը, դադարները: Միջնակարգ դպրոցում հնչյունաբանության ուսուցման հիմնական նպատակը լսողաարտասանական հմտությունների ձևավորումն է: Արտասանական հմտությունները խոսելու, ունկնդրելու և ընթերցելու անկապտելի մասն են կազմում: Եթե լսողը չի տիրապետում արտասանական հմտություններին, ապա նա չի հասկանա իրեն ուղղված խոսքը: Հնչյունաբանությունը դպրոցում չի ուսումնասիրվում որպես ինքնուրույն առարկա: Սովորողները բանավոր և գրավոր խոսքը զարգացնելու համար պետք է տիրապետեն արտասանական հմտություններին: Բայց, քանի որ դպրոցում անթերի արտասանութուն ձևավորելը չափազանց դժվար իրագործելի խնդիր է, այդ պատճառով առաջին հերթին սահմանափակվում է հնչյունաբանական նյութի ծավալը և թույլատրվում է առանձին հնչյունների արտասանության որակի իջեցում և որոշ հնչյունների մոտավոր արտաբերում: Սովորողների խոսքի ըմբռնելիությունը ապահովելու համար անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն իմաստատարբերակիչ հնչյուններին, այլ նաև նախադասությունների տարբեր տիպերի հիմնական հնչերանգին: Արտասանական հմտությունների յուրահատկությունը կայանում է լսողական և հնչյունաշարժողական հմտությունների սերտ միասնության մեջ: Բարձրաձայն խոսքն անպայման ուղեկցվում է լսողական զգայարանի վերահսկողությանբ: Արտասանության ձևավորման հիմնական եղանակը ընդօրինակումն է, որը ենթադրում է նմուշի վրա հնչյունի, բառր և նախադասության վերարտադրում: Հնչյունները, որոնց սովորողը տիրապետում է, պահպանվում են նրա խոսքային մեխանիզմի կազմում` հնչյունային ցանցի ձևով: Եթե ընկալվող հնչյունները գրանցված են այդ հնչյունային ցանցում, ապա դրանց ընկալումը ճիշտ է կատարվում, իսկ եթե դրանք բացակայում են, ապա ճիշտ չեն ընկալվում և խոչընդոտում են ընկալվող լսողական և հետո նաև հնչյունախոսքաշարժողական պատկերի ստեղծմանը: Այստեղից հետևում է, որ ընդօրինակումը պետք է զուգակցվի վերլուծաընդօրինակման ուղիով, որը ենթադրում է հնչյունաշարժողական պատկերների ստեղծման տարբեր եղանակների համադրում և արտաբերման եղանակի լրիվ կամ մասնակի նկարագրություն: Առանձին հնչյունների և դրանց միացությունների տիրապետումը նպաստում է ուսումնասիրվող լեզվի առավել ընդհանուր արտասանական օրինաչափությունների իմացությանը և գործնական յուրացմանը: Այսպես հայ սովորողներին հեշտ է յուրացնել այն երևույթը, որ ֆրանսերեն լեզվում չի թույլատրվում բաղաձայնների փափկացում, ձայնեղ բաղաձայնի խլացում բառավերջում և խուլ բաղաձայններից առաջ, քանի որ նրանք արդեն տիրապետում են ռուսերենին: Սովորողների երկարատև հիշողության մեջ հնչյունների և հնչույթների կայուն պատկերների ստեղծման նպատակով կարևոր է ձայնագրերի օգտագործումը, որոնք կարելի է բազմաթիվ անգամ լսել առանց որակի փոփոխության: Պակաս կարևոր չէ սովորողի խոսքի ձայնագրումը: Սեփական խոսքի ձայնագրություն լսելն օգնում է նրան իր արտասանությունը լսել կողքից, համեմատել այն ճիշտ նմուշների հետ և ուղղում կատարել: Լսողաարտասանական հմտությունների առանձնահատկությունը դրանց ավտոմատացման բարձր աստիճանն է, երբ հնչյունային հատվածների ընկալումը և արտաբերումը պետք է իրականանա ենթագիտակցաբար, ընթանա տեմպով և չդժվարացնի բանավոր հաղորդակցումը: Դպրոցում ուսուցանվող հնչյունաբանական համարյա ամբողջ նյութին սովորողները ծանոթանում են 4-րդ դասարանում: Հնչյունի յուրացման դժվարության աստիճանն ազդում է դրանց հետ տարվող աշխատանքի վրա: Հաշվի առնելով արտասանության վրա մայրենի լեզվի ազդեցությունը, օտար լեզվի հնչյունները պայմանականորեն բաժանում են երեք խմբի: Առաջին խմբի հնչույթները ընկալման և արտաբերման հատկանիշներով մոտ են մայրենի լեզվի հնչույթներին: Երկրորդ խմբի հնչույթները չնայած մայրենի լեզվի հնչույթներին նման են թվում, սակայն նրանցից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով: Այս խմբի հնչյունները ավելի մեծ դժվարություն են ներկայացնում: Դրանց ծանոթացման ժամանակ օգտագործվում են բոլոր հնարները` արտաբերման նկարագրությունը, օտար և մայրենի լեզուների հնչյունների համեմատումը, ցուցադրումը, իմիտացիան, ծանոթ հնչույթի ներգրավումը` որպես ելման տարբերակ: Երրորդ խմբի հնչույթները մայրենի լեզվում չունեն արտասանական նմանօրինակներ: Այս խմբի հնչյունների մարզման ընթացքում անհրաժեշտ է սովորողների մեջ ձևավորել մայրենի լեզվում գոյություն չունեցող արտասանական հմտություններ: Դրանք միատեսակ չեն նաև ըստ դժվարության. ավելի հեշտ են համարվում այն հնչյունները, որոնց արտաբերումը հնարավոր է ցուցադրել, և ավելի բարդ են նրանք, որոնց ցուցադրումը գործնականորեն անհնար է : Հնչյունը ցուցադրվում է ինչպես մեկուսացված, այնպես էլ հնչյունային հոսքում: Հնչյունի վերարտադրմամբ ավարտվում է բացատրման էտապը և սկսվում է մարզմանը: Վերարտադրումից առաջ ուսուցիչը մեկ անգամ ևս հիշեցնում է հնչյունի առանձնահատկությունների մասին, մի քանի անգամ արտասանում է, այնուհետև սովորողները խմբով և առանձին կրկնում են հնչյունը ճիշտ արտաբերմամբ: Հնչյունի արտասանության ամրապնդման համար արդյունավետ է նրա գործածությունը խոսքային նմուշներում:

Գրականություն`

Աստվածատրյան Մ.Գ.

''Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա''



-75%
Курсы повышения квалификации

Организация и сопровождение олимпиадной деятельности учащихся

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Հնչյունաբանության ուսուցում հնչյունի և շարժման միջոցով (13.54 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт