Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Тесты  /  8 класс  /  Խաչատուր Աբովյանի մասին

Խաչատուր Աբովյանի մասին

Խաչատուր Աբովյանի մասին
07.08.2020

Содержимое разработки

(1809-1848)

Մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը ծնվել է Քանաքեռ գյուղում: Սովորել է էջմիածնի վանքի դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս և մի մասնավոր ուսումնարանում առժամանակ ուսանելուց հետո ընդունվել է նորաբաց Ներսիսյան դպրոց: Ավարտելուց հետո վերադարձել է Էջմիածին և ստանձնհլ կաթողիկոսարանի քարտուղարի ն թարգմանչի պաշտոնը:

1829 թ. էջմիածին է գալիս Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբը՝ Արարատի գագաթը բարձրանալու նպատակով: վերելքին, որպես թարգմանիչ, մասնակցում է նաև քսանամյա Աբովյանը: Նա աոաջիններից մեկն է, որ ոտք է դրել սուրբ լեռան կատարին:

Պարրոտի վրա մեծ տպավորություն է թողնում հայ երիտասարդը իր կրթվածությամբ և իմացություններով: Նրա օգնությամբ Աբովյանը 1830 թ. ընդունվում է Դորպատի համալսարան՝ որպես ագատ ունկնդիր: Համալսարանում սովորելով վեց տարի՝ ստանում է հիմնավոր կրթություն:

Բազմակողմանի գիտելիքներով հարստացած Աբովյանը, վերադառնալով հայրենիք, մեծ ոգևորությամբ ցանկանում է ծավալել կրթական և ստեղծագործական լայն գործունեություն, սակայն արժանանում է սառն ընդունելության: Աբովյանը ցանկանում է հիմնել մի դպրոց, որտեղ պետք է սովորեին հասարակության տարբեր խավերի երեխաներ: Կաթողիկոս Հովհաննես Կարբեցին մերժում է նրան՝ ասելով. «Դու լավ խմորել կարես զմիտս անմեղաց, այլ կրթել զնոսա, չէ քո գործ»:

1837 թվականին Աբովյանը նշանակվում է Թիֆլիսի նահանգական դպրոցների տեսչի պաշտոնակատար և պատմության ու թվաբանության ուսուցիչ: Աբովյանը մեծ լուսավորիչ էր, այսինքն՝ առաջադիմության միակ ճանապարհը տեսնում էր մարդկանց կրթելու, լուսավորելու, ազգային-հայրենասիրական գիտակցությունը արթնացնելու մեջ: վարելով նախ Թիֆլիսի նահանգական, ապա Երևանի գավառական դպրոցների տեսչի պաշտոնը նա ուզում էր իրագործել իր այդ լուսավորական ծրագրերը: Բայց նրա բոլոր նախաձեռնությունները մնում են անկատար հանդիպելով ցարական իշխանությունների և հայ հետամնաց կղերականության դիմադրությանը:

Հիասթափված ու դաոնացած այդ ամենից՝ Աբովյանը պատրաստվում էր Երևանից մեկնել Թիֆլիս՝ ստանձնելու Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնը: Բայց 1848 թ. ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, նա դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում: Մինչև այսօր էլ չի հաջողվել պարզել նրա անհետացման հանգամանքները:



-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Խաչատուր Աբովյանի մասին (28.2 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт