Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Уроки  /  8 класс  /  Մակբայ խոսքի մաս.տեսակները

Մակբայ խոսքի մաս.տեսակները

ՄԱԿԲԱՅ Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի) հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, անմիջապեսօգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։ Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։ Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։ Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։ Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։ Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, վաղուց, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։ Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
31.07.2020

Содержимое разработки

Մակբայ: Մակբայի Տեսակները



Հայերենի այն խոսքի մասը, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը կոչվում է մակբայ :

Մակբայները դրվում են բայի կողքին և որպես կանոն չեն հոլովվում:

Տեղի մակբայ: – Տեղի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը: Հայերենի տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղիցգյուղ, քաղաքիցքաղաք, երկրիցերկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայ: –  Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Դրանք են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայ: – Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայ: – Ցույց է տալիս գործողության կատարման չափը ու քանակը: Դրանք են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:


Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։ Նախադասության կազմում մակբայները կատարում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի պարագաների շարահյուսական պաշտոններ։



Առաջադրանք

1․ Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները՝ հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

2.Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։

  • արագորեն, դեպի, փայտե, անշուշտ

  •  ապա, մասին, լիովին, անշուշտ

  •  եթե, որտեղ, ամենուր, այստեղ

  • մյուս, բոլոր, ուր, հապճեպ

  • ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես

  •  երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր

  • միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ

  •  ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ

  • սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

  • ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։

 

 

1.Ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։

Ամենուր, ընդառաջայսօր,  դռնեդուռվաղհեռումեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ,  ավել, եռակի, երիցս, ամբողջովին։

Տեղի մակբայ

Ամենուր,դռնեդուռ,հեռու ,մեջտեղ ,ընդառաջ ,այլուր,վեր

Ժամանակի մակբայ  այսօր,վաղ,ուշ,այժմ,առհավետ,դեռևս,ժամ առ ժամ,

Ձևի մակբայ    դանդաղ

Չափի մակբայ բազմիցս

 

2.Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։

  1. Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։

  2. Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։

  3. Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։

  4. Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։

  5. Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

  6. Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

3. Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

1. Մայրս ինձ հարցրեց.

-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:

2. Աղվեսն ագռավին խնդրեց.

-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:

3. Արջն աղվեսին ասում էր.

-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:

4. Պապս ասաց.

-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:

Եղբայրս ասաց.

-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:

5. Տղան ասաց.

-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

 



-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Մակբայ խոսքի մաս.տեսակները (40.81 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт