Меню
Разработки
Разработки  /  Дошкольное образование  /  Презентации  /  2 класс  /  Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին

Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին

Մայրենիից շերտավորված աշխատանք կազմակերպելու համար ուսումնասիրվող տեքստի շուրջ հարկավոր է տարամակարդակ առաջադրանքներ կազմել։
08.05.2020

Содержимое разработки

Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին

Շերտավորված առաջադրանքները կարելի է ներկայացնել նաև անհա­տա­­կան քար­­տերի, բա­նա­­վոր հարցումների միջոցով, ինչպես նաև գրա­տախ­տակի վրա` 2-3 տարբերակներով առաջադրանքների գրառ­մամբ և այլ միջոցներով:

Մայրենիից շերտավորված աշխատանք կազմակերպե­լու համար ուսումնասիրվող տեքստի շուրջ հարկավոր է տարամակարդակ առաջադ­րանքներ կազմել։

  • Առաջին տարբերակը ամենապարզն է, երբ տրվում են առաջադրանքներ՝ դասագրքում ներկայացված ձևակերպումներով ու մակարդակների տարբե­րությամբ և նույն հերթականությամբ։ Դասագրքերում բնագրերից հետո տրվող հարցերն ու առաջադրանքներն արդեն իսկ շերտավորված են: Երկրորդ տարբերակը կարող է լինել յուրաքանչյուր առաջադրանքի հնարա­վո­ությունների կոնկրետացում՝ տարբեր մակարդակների պատրաստվածության աշա­կերտների համար։ Ուսուցիչն ընտրում է այնպիսի առաջադրանքներ, որոնք նպատակաուղղվում են աշակերտների կարողության կատարելագործմանը, պայմաններ ստեղծում վատ կարդացող երեխաների մոտ կարդալու որակները զարգացնելու ուղղությամբ: Առաջին մակարդակի սովորողներին կարելի է հանձնարարել այսպիսի առաջադրանքներ. Օրինակ՝ դիտարկենք 3-րդ դասարանի մայրենիի դասագրքից / հեղինակներ՝ Վ. Ա. Սարգսյան,Կարինե Թորոսյան, Ս. Գրիգորյան, Հ. Խաչատրյան/ վերցրած դասանյութերի հիման վրա:

հեքիաթից հատված.

  • Կարդա տեքստը։

  • Ընդգծի՛ր (նշի՛ր) անհասկանալի բառերը։

  • Կարդա՛ բոլոր հարցական, բացականչական և պատմողական նախա– դասությունները։

  • Կատարի՛ր տեքստին կից տրված առաջադրանքը։

  • Առանձնացրո՛ւ գեղեցիկ բառերն ու արտահայտությունները։

  • Հեղինակը անսովոր բառի համար ի՞նչ հոմանիշներ է ընտրել։

  • Քարտի վրա գրված բառերից ընդգծի՛ր նրանք, որ տեքստում օգտագործված չեն։

  • Քարտի վրա գրված բառերից որոշի՛ր նրանք, որոնց դու հանդիպեցիր տեքստում։ Ընդգծի՛ր դրանք։

  • Բաժանի՛ր նախադասությունները տրամաբանական հատվածների՝ 1, 2, 3 բառերից կազմված։ Կարդա՛ պահպանելով դադարները։

  • Որոշի՛ր տեքստի առանձին հատվածներ, պարբերություններ և ընթերցի՛ր համապատասխան հնչերանգով։

Երկրորդ մակարդակում գտնվող աշակերտներին կարելի է առաջադրել կառուցողական բնույթի առաջադրանքներ,որոնք նպատակաուղղված են աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների ձևավորման և հասկանալով կարդալու ու խոսքային կարողությունների կատարելագործմանը։ Դիտարկենք պատմվածքը, 2-րդ դասարան:


  • Պատմվածքի վերնագրին համապատասխան ընտրի՛ր նույնարմատ բառեր։

  • Քարտի վրա գրված է պատմվածքի այն հատվածը, որ մենք ընթերցե­ցինք։ Քարտում բաց են թողնված մի քանի բառեր։ Հիշիր տեքստի այդ բառերը և լրացրո՛ւ։

  • Ընդարձակի՛ր նախադասությունը (պարբերությունը) հատկանիշ ցույց տվող (կամ՝ ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառերով։

  • Քարտի վրա գրված է մի հատված տեքստից։ Փոխի՛ր շարադրման ժա­մանակը։ Կարդա՛ տեքստը քո կատարած փոփոխություններով։

  • Տեքստի երրորդ (պայմանական է) նախադասության մեջ փոխի՛ր բառը (ընտրել ամենահարմարը) իր հոմանիշներով այնպես, որ տեքստն ավելի հուզական դառնա։

  • Գրատախտակին գրված է տեքստից մի հատված։ Համեմատի՛ր տեքստի հետ և որոշի՛ր ավելորդ նախադասությունը։

  • Քարտի վրա գրված է մի հատված տեքստից, բայց բաց է թողած մի նախադասություն։ Համեմատի՛ր տեքստի հետ, որոշի՛ր բաց թողած նախադասության տեղը։

  • Բանաստեղծության տողերում որոշի՛ր գլխավոր իմաստն արտահայ­տող բառերը. դադա՛ր տուր և կարդա՛ արտահայտիչ։

  • Ընթերցի՛ր մի հատված տեքստից և այն ավելի արտահայտիչ դարձնե­լու համար ընտրի՛ր համապատասխան շարժումներ և դիմախաղ։

Երրորդ մակարդակի աշակերտների համար ընտրվում են հետազոտական բնույթի առաջադրանքներ, որոնք նպաստում են ստեղծագործության գաղափարի գիտակցմանը և ստեղծագործական կարողությունների զարգացմանը:։

Օրինակ՝ հեքիաթը.

  • Ինչու՞ է այս ստեղծագործությունը համարվում հեքիաթ (բանաստեղծություն, պատմվածք)։

  • Հեղինակն ի՞նչ տրամադրություն է արտահայտում պատմվածքի առա­ջին (երկրորդ, երրորդ...) հատվածում։ Ի՞նչ միջոցներով է դա արտահայտված։

  • Դերերով ընթերցի՛ր հեքիաքը։

  • Հեղինակն ի՞նչ միջոցներով է արտահայտում իր վերաբերմունքը հեքիաթի հերոսի նկատմամբ։

  • Ինչու՞ է տեքստն այսպես վերնագրված։ Հիմնավորի՛ր։

  • Ի՞նչ ոճով է գրված հեքիաթը՝ նկարագրակա՞ն, թե՞ պատմողական։

  • Ապացուցի՛ր, որ տվյալ տեքստը հեքիաթ է ։

  • Այս տեքստում հեքիաթային ի՞նչ տարրեր կան։

  • Ընկերներիդ հետ կազմի՛ր այս տեքստի սցենարը։

  • Ընկերներից մի խո՛ւմբ ընտրիր և բեմականացրո՛ւ կարդացածից մի հատված։ Ապացուցի՛ր, ինչու՞ պետք է այդ ձևն ունենա բեմադրությունը։

Շերտավորումը կարող է իրականացվել նաև ըստ այլ հատկանիշի, օրինակ՝ ըստ ծավալի։ Շերտավորման այս տեսակի հիմքում ընկած է աշակերտի՝ կարդալու տեխնիկային տիրապետելու աստի­ճանը։

Առաջադրանք 1։ Մայրիկի ծաղիկը 2-րդ դաս.

I մակարդակ։ Կարդա՛ և I հատվածը, պատմի՛ր տեքստին մոտ բառերով։

  1. մակարդակ։ Կարդա՛ և մանրամասն պատմի՛ր ամբողջ տեքստը։

III մակարդակ։ Կարդա՛ ամբողջ տեքստը և համառոտ պատմի՛ր։

Առաջադրանք 2:

I մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր առաջին պարբերության գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը։

  1. մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր յուրաքանչյուր պարբերության գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը։

  2. մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր այն նախադասությունը, որն ար­տահայտում է ստեղծագործության գլխավոր միտքը։

Առաջադրանք 3:

I մակարդակ։ Տրված ասացվածքներից ընտրի՛ր նրանք, որ առավել հա­մապատասխան են տեքստի բովանդակությանը։

II մակարդակ։ Ստեղծագործության բովանդակությանը համապատասխան ասացվածք հիշի՛ր։

III մակարդակ։ Ստեղծագործությունից ընտրի՛ր այն նախադասությու­նը, որ նման է ասացվածքի։ Այդ թեմայով ի՞նչ ասացվածքներ գիտես։

Շերտավորված ուսուցումը կարելի է իրականացնել նաև ըստ ստեղծագոր­ծական կարողությունների հատկանիշի։

Ստեղծագործական բնույթի շերտավորված առաջադրանքները կարող են լինել այսպիսին.

Առաջադրանք 1։

  1. մակարդակ։ Որոշի՛ր տրված բառերի խառնված հերթականությունը։ Վերականգնի՛ր բառի ճիշտ պատկերը։

  2. մակարդակ։ Հորինի՛ր պատմություն Գարուն թեմայով՝ տրված հենա­կետային բառերի օգնությամբ։

III մակարդակ։ Հորինի՛ր մի քառատող գարնան մասին։


Առաջադրանք 2: Կաքավի գովքը բանաստեղծությունը.

I մակարդակ։ Բանաստեղծության քառատողերը վերնագրի՛ր։

II մակարդակ։ Բանաստեղծության քառատողերից յուրաքանչյու-
րի բովանդակությանը համապատասխան նկար-պլան կազմի՛ր։

III մակարդակ։ Կազմի՛ր բանաստեղծություն պլան և գրի՛ր տետրում։


Առաջադրանք 3:

I մակարդակ։ բանաստեղծության նկատմամբ քո վերաբերմունքն ար­տահայտիր գույնի միջոցով։

II մակարդակ։ Նկարի՛ր բանաստեղծության՝ քո կարծիքով ամենաէա-
կան դրվագը։

III մակարդակ։ Նկարի՛ր՝ արտահայտելով բանաստեղծության բովան-
դակությունը։





-80%
Курсы повышения квалификации

Образование и сопровождение детей с расстройствами аутистического спектра

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին (28.98 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

© 2008-2024, ООО «Мультиурок», ИНН 6732109381, ОГРН 1156733012732

Учителю!
Огромная база учебных материалов на каждый урок с возможностью удаленного управления
Тесты, видеоуроки, электронные тетради