Меню
Разработки
Разработки  /  Химия  /  Тесты  /  8 класс  /  Թեստային աշխատանքների կազմումը

Թեստային աշխատանքների կազմումը

08.06.2020

Содержимое разработки

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի ՝Մարիա Գևորգյան

Ք Ի Մ Ի Ա 7 –րդ դասարան Տարեկան թեմատիկ պլանավորում - 2018 - 2019 ուս . տարի (68 ժամ , շաբաթական 2 դասաժամ )

Դասագիրք՝ Լ. Սահակյան , Հ. Խաչատրյան , Ք. Բդոյան - Քիմիա 7 - ԵՐԵՎԱՆ 2018

Թեմա 1. Երևույթների և նյութերի ճանաչումը - 12 ժամ (7+ 2ժամ գործն.աշխ.+ 1ժամ թեմ.աշխ.+ 2ժամ կրկնությ.)

Աշակերտներին ներկայացվող եռամակարդակ չափորոշչային պահանջներ

N

Ուսուցանվող դասանյութ Դասի թեման, պարագրաֆը, էջը , տնային աշխատանքը

Ա մակարդակ

նվազագույն պահանջներ

Բ մակարդակ միջին մակարդակ (ավելանում են Ա խմբին ներկայացվող պահանջն.)

Գ մակարդակ բարձր մակարդակ(ավելանում են Աև Բխմբ. ներկայացվ. պահանջն.)

1

Քիմիան՝որպես բնագիտության մաս:Քիմիան մեր շրջապատում

§ 1.1 էջ 7 վարժ. 1, 2, 3

Աշակերտը պետք է կարողանա ճա- նաչի ու սահմանի բնագիտության երեք հիմնական բնագավառները և գիտակցի դրանց կարևորությունը, քիմիայի ուսումնասիրման առար -կայի և խնդիրների իմացությունը:

Ինքնուրույն դասակարգել քիմիայի հիմնականբնագավառները:Թվարկել դրանցից կարևորագույները և բերել օրինակներ:Կարողանալ,բնագիտութ յան դասընթացը հիշելով, ներկայաց- նել քիմիայի ուս.այնպիսի ոլորտներ, որոնք դասի մեջ ներառված չեն:

Կազմել համակարգչային սահիկ- ներ կամ պաստառներ , որոնցում կամփոփվեն քիմիայի հիմնական բնագավառները,դրանց կիրառութ յան ոլորտները , կարևորագույն բնագավառներն ու կբերվեն օրի- նակներ:

2

Մարմին և նյութ:

§ 1.2 էջ 11 վարժ. 3, 4

Կարողանալ սահմանել մարմին և նյութ հասկացությունները , նյութերը բաժանել երկու խմբի՝օրգանական և անօրգանական , բերել օրինակներ:

Սովորողից պահանջվում է ցուցաբե- րել մարմին և նյութ հասկացություն- ները ձևակերպելու և միմյանցից տարբերելու կարողություն:Աշակեր- տը պետք է կարողանա ինքնուրույն բերել օրինակներ:

Ձևավորել կենդանի և անկեդան բնության մարմինները տարբերե- լու ունակություն:Նյութերը և մար- մինները շրջապատող աշխար- հում տարբերելու կարողություն:

3

Գործնական աշխատանք N 1 /Հիմնական լաբ. սարք. և դրանց հետ վարվելու ձևերը /- Դասն իրականացնելՏՀՏ կաբինետում կամ քիմիայի լաբորատորիայ.:

Ծանոթացում քիմիայի լաբորատո- րիայում աշխատելու անվտանգութ- յան կանոններին:Լաբորատոր պար- զագոյւն սարքավորումները, դրանց անվանումները և օգտագործումը:

Տիրապետել քիմիական նյութերի հետ զգույշ վարվելու կանոններին: Իմանա վտանգավոր նութերի հետ անվտանգ վարվելու կանոնները: Իմանա սպիրտայրոցի,մետաղյա կա լանի կառուցվածքն ու կիրառութ.-ը :

Կարողանաինքնուրույն աշխատել ու պարզագույն փորձեր կատարել լաբորատոր սարքավորումներով: Կարողանա վերլուծել կատարված աշխ.-ը և անել եզրահանգումներ:

4

Նյութերի հատկությունները: Քիմիական նյութերի դիտում , նկարագրում:Քիմիական փորձ: § 1.3 էջ 26 վարժ. 1 , 2 Դասն իրականացնել ՏՀՏ կաբինետում կամ քիմիայի լաբորատորիայում:

Աշակերտը պետք է կարողանա տար բերակել նյութերի ֆիզիկական հատ- կությունները: Իմանա բոցի կառուց- վածքը, ունենա նյութերն ըստ արտա քին տեսքի համեմատելու, գլխավոր հատկանիշները դիտարկելու ունա- կություն, նյութի տարբեր ագրեգ. վի- ճակները բնութագրելու կարողութ- յուն: Վեննի դիագրամով ներկայաց- նել շքարի և կավճի ֆիզիկական հատկությունների բնութագիրը:

Իմանա նութերի բազմազանությունը բնության մեջ, նրանց ֆիզիկական և քիմիական հատկությունները, սահ- մանի՝ի՞նչ է քիմիական փորձը: Կարողանա համեմատել և դասա-կարգել նյութերն ըստ հատկանիշ- ների , կազմել աղյուսակներ և անել եզրակացություններ :


Նկարագրել նյութերի. ա).ֆիզիկական հատկությունները. ագրեգատային վիճակը,խտությու- նը, ջերմա-և էլեկտրահաղորդակա նությունը, լուծելիությունը ջրում: բ).քիմիական հատկությունները. այրումը,քայքայումը,փոխազդեցությունը մեկը մյուսի հետ: գ).ֆիզիոլոգիական ազդեցությունը գույնը,քաղցր,թթու,դառը,աղի,հոտավետ,թունավոր և այլն:

5

Նյութերի հատկությունները: Քիմիական նյութերի դիտում , նկարագրում:Քիմիական փորձ: § 1.3 էջ 26 վարժ. 3, 4, 5

6

Լաբորատոր փորձ N 1 և N 2

§ 1.3 էջ 19 , 22

Դ ասն իրականացնել ՏՀՏ կաբինետում կամ քիմիայի լաբորատորիայում:

Ուսուցչի օգնությամբ իրականացնել լաբորատոր փորձ N1-ը՝նյութի ֆիզի-կական հատկությունների ուսումնա սիրությունը: Կարողանա տարբերել նյութերն ըստ ագրեգատային վիճա-ակի, գույնի, համի, հոտի, արտաքին փայլի:

Ինքնուրույն կարողանա լրացնել դասագրքում բերված աղյուսակը ՝ էջ 20,աղյուսակ՝1.1: Կարողանա կա- տարել պարզագույն փորձեր՝ նյութի հոտի ստուգում,փորձանոթի վառելն ու հանգցնելը:Իրականացնել փորձա նոթի տաքացման փորձը:

Կարողանա ըստ ջրի խտության՝ որոշել տրված նյութերիխտությու-նը ու եզրահանգել,արդյո՞ք տրված նյութը ջրից ծանր է, թե՞ թեթև: Դի- տարկել N2-ը լաբ.փորձը,համեմա- տել սպիրտայրոցի և մոմի բոցերի նմանությունն ու տարբերությունը:

7

Մաքուր նյութեր և խառնուրդ- ներ: Նյութերի մաքրումը: § 1.4 էջ 38 վարժ. 1, 3 - Դասն իրականացնելՏՀՏ կաբինետում կամ քիմիայի լաբորատորիայ.:

Աշակերտից պահանջվում է մաքուր նյութեր և խառնուրդներ տարբերելու և սահմանելու կարողություն, խառ- նուրդների մաքրման եղանակների իմացություն:

Կարողանա նկարագրել համասեռ և անհամասեռ խառնուրդները , բերել օրինակներ: Տարբերել մաքուր նյու- թերը խառնուրդներից:Բերել մաքուր նյութերի և խառնուրդների օր.-ներ:

Կարողանա համեմատել խառ -նուրդները և ճանաչել բաղադրիչ նյութերը : Ընտրել տարբեր խառ- նուրդների մաքրման և բաժանման եղանակներ:

8

Խմբային աշխատանք՝ «Անհա- մասեռ խառնուրդների բաժա-նումը » - Դասն իրականացնել ՏՀՏ կաբինետում կամ քիմի- այի լաբորատորիայում:

Ուսուցչի օգնությամբ իրականացնել երկաթի խառտուքի և ծծմբի բաժա- նումը մագնիսով:Կարողանալ բացա տըրել կատարված փորձը, իմանալ ո՞րհատկության հիման վրա կատար վեց անհամասեռ խառն. բաժանումը:

Դասարանը բաժանվում է խմբերի՝ ըստ ուսուցչի նախատեսած մեթոդի, աշակերտներին բաժանվում են քար- տեր,կատարվում է խմբային աշխա- տանք- տրված նյութը մաքու՞ր է , թե՞ խառնուրդ (օր. – դասագիրք , էջ՝ 32):

Տրված են կերակրի աղ, կարմիր պղպեղ և շաքարավազ:Այդ նյութե- րից խմբերը պետք է պատրաստեն երկու խառնուրդ՝համաս.ևանհամ. Անել եզրակացությ.,արդյո՞ք տար- բերվում են երկու խառն.-ի բաղ.-ը:

9

Գործնական աշխատանք N 2 / Նյութերի մաքրումը , համա- սեռ և անհամասեռ խառնուրդ- ների բաժանումը/ - Դ ասն իրականացնել ՏՀՏ կաբինետում կամ քիմիայի լաբորատորիայում:

Ունենա համասեռ և անհամասեռ խառնուրդների բաժանման տարբեր եղանակների իմացություն, բաժան -ման եղանակի ճիշտ ընտրություն: Կարողանա պատրաստել ֆիլտր , ինքնուրույն կատարի անհամասեռ խառնուրդի զտում:

Կարողանա հիմնովին տարբերել համասեռ և անհամասեռ խառնուրդ- ների բաժանումը: Նյութերի մաքըր-ման հիմնական եղանակները: Հաս- կանա,թե ինչու՞է անհրաժեշտ նյութե րը մաքրել խառնուրդներից, բաժան- ման եղանակների կախվածությունը խառնուրդի տեսակից:

Կարողանա նկարագրե բաժան- ման եղանակների կարևորությու- նը կենցաղում և արդյունաբերութ- յան մեջ: Կարողանա փորձեր կա- տարել և ընդհանրացնել գիտելիք- ները գործնական աշխատանքներ կատարելու ժամանակ:

10

Ֆիզիկական և քիմիական երե- վույթներ:Քիմիական ռեակցիա- ներ: § 1.5 էջ 44 վարժ. 2,4-Դասն իրականացնելՏՀՏ կաբինետում կամ քիմիայի լաբորատորիայ.:

Աշակերտից պահանջվում է ֆիզիկա կան և քիմ. երևույթները տարբերելու ունակություն:Ֆիզիկական և քիմիա- կան երևույթները սահմանելու կա- րողություն:

Պետք է կարողանա բնութագրել քիմիական ռեակցիաները,տարբերել ելանյութերը և վերջնանյութերը, կա-տարված փորձերի արդյունքները գրանցել տետրում:

Ինքնուրույն կարողանա համեմա- տել , դասակարգել երևույթները, վերլուծել ,կատարել փորձեր,եզրա կացություններ անել:

11

Թեմայի ամփոփում

Ամրապնդել գիտելիքները՝ անցած նյութի կրկնությամբ:

Ամրապնդել գիտելիքները՝ ֆրոն -տալ հարցադրումներով:

Հստակ ձևակերպել բոլոր սահմա-նումները:

12

Թեմատիկ աշխատանք N 1 «Երևույթների և նյութերի ճանաչումը »

Թեմատիկ աշխատանքի առաջադրանքները կազմված են քիմիա առարկայի չափորոշիչներին և ծրագրին համապատասխան և համապատասխանում են եռամակարդակ ուսուցման չափանիշներին: Յուրաքանչ- յուրի համար առանձին նախատեսած թերթիկների (որոնք պարունակում են տարբերակված թեստային հարցեր)օգնությամբ պարզել յուրաքանչյուր աշակերտի ստացած գիտելիքները և կատարել գնահատում:

Թեմա 2.Քիմիայի հիմն.հասկաց.-20 ժամ(13+1ժ.թեմ.աշխ.+2ժ.վարժ.և խնդ.լուծ.+ 3ժ.թեմայի ամփ.+1ժ.կիս.գր.աշխ.)

N

Ուսուցանվող դասանյութ Դասի թեման, պարագրաֆը, էջը , տնային աշխատանքը

Ա մակարդակ

նվազագույն պահանջներ

Բ մակարդակ միջին մակարդակ (ավելանում են Ա խմբին ներկայացվող պահանջն.)

Գ մակարդակ բարձր մակարդակ(ավելանում են Աև Բխմբ. ներկայացվ. պահանջն.)

13

Ատոմ: Քիմիական տարր: Պարզ և բարդ նյութեր: § 2.1 էջ 51 վարժ. 1 , 3

Կարողանա սահմանել ատոմ և քի-միական տարր հասկացությունները, ցուցաբերի միմյանցից տարբերելու կարողություն: Բերել օրինակներ: Պարզ և բարդ նյութերի իմացություն, օրինակներով ամրապնդում : Երկ- տարր միացությունների իմացութ- յուն:

Հասկանա և բացատրի կարևորա- գույն քիմիական հասկացություննե- րը՝ քիմիական տարր, պարզ նյութ, ալոտրոպ ձևափոխություններ: Կարողանա տարբերել քիմիական տարրը պարզ նյութից,բերել օրինակ ներ:

Կարողանա սահմանել ալոտրոպ ձևափոխությունները: Բացատրել նույն տարրի առաջացրած պարզ նյութերի տարբերությունները և փոխադարձ անցումը մեկըմյուսին Օգտվել քիմիական տեղեկա- տվության տարբեր աղբյուրներից, ընդհանրացում կատարել:

14

Ատոմ: Քիմիական տարր: Պարզ և բարդ նյութեր: § 2.1 էջ 51 վարժ. 4 , 5

15

Քիմիական տարրերի նշաննե- րը:

§ 2.2 էջ 57 վարժ. 3, 4

Քիմ. տարրերն անվանելու, նշաննե- րը արտասանելու , գրառելու , ըստ նշանների քիմիական տարրը ճա- նաչելու ունակություն:

Ինքնուրույն կարողանա պատրաս- տել քարտեր՝քիմ. տարրերի նշաննե- րով,դրանց անվանումներով և հարա րաբերական ատոմային զանգվ.-ով:

Հասկանա.քիմիայի լեզուն՝ քիմի- ական տարրերի նշանները,անվա- նել քիմիական տարրերը , գրել և արտասանել դրանց անվանումն.:

16

Քիմիական թելադրություն:

§ 2.2 էջ 57

Նախապես պատրաստել քիմիական քարտեր՝ նշելով հայտնի քիմիական տարրերի նշանները, կարևորագույն միացությունների բանաձևերը և այլն Դ. Ի. Մենդելեևի կազմած քարտերի նախատիպը:Այդ քարտերով սովորել տարրերի քիմ.նշ.-ները(էջ՝56,աղյ.2.1)

Ուսուցչի թելադրած հերթականությամբ տնային աշխատանքների տետ- րում գրել նշված աղյուսակում բերված քիմիական տարրերի նշանները, սովորել դրանց արտասանությունն ու պարբերական համակարգից դուրս բերել հարաբերական ատոմային զանգվածների կլորացված արժեքները: Կարողանալ առանց քարտերի,ուղղակի քիմիական թելադրությամբ գրել նաև որոշ կարևոր այլ տարրերի քիմ. նշաններն ու հարաբերակ. ատոմա- յին զանգվածները,որոնց տվյալները ընդգրկված չեն նշված աղյուսակում:

17

Մետաղական և ոչ մետաղա- կան տարրեր և պարզ նյութեր:

§ 2.3 էջ 62 վարժ. 4 , 5

Աշակերտների մոտ պետք է ձևավո- րել մետաղական և ոչ մետաղական տարրեր, և մետաղական և ոչ մետա- ղական պարզ նյութերի միջև կապ հաստատելու ունակություն,պարբե- րակա համակարգում տարրերի զբա ղեցրած դիրքը որոշելու կարողությ.:

Կարողանա բնութագրել քիմիական տարրերը՝մինչև կալցիում, ըստ պար բերական համակարգում ունեցած դիրքի: Բնորոշել շրջակա միջավայ -րում այն տարրերը, որոնց մասին տեղեկություն ունի:


Ձևակերպել քիմիական տարր և ալոտրոպիա հասկացությունների սահմանումները: Կարողանա օգտվել քիմիական տեղեկատվա -կան աղբյուրներից և կատարի ընդհանրացում:

18

Քիմիական տարրերի տարած- վածությունը բնության մեջ:

§ 2.3 էջ 62 վարժ. 6 , 7

Իմանալ քիմիական տարրերի անհա մաչափ տարածվածությունը բնութ- յան մեջ: Թվարկել երկրակեղևի բա- ղադրության 9 հիմնական տարրերը:

Իմանալ քիմ. տարրերի տարածվա- ծությունը՝ըստ ծավալային բաժիննե- րի՝երկրի կեղևում,մթնոլորտում,մար դու օրգանիզմում,ծովի ջրում:

Կարողանալ ինքնուրույն, առանց ուսուցչի միջամտության իրագոր-ծել լաբորատոր փորձը՝ դաագիրք, էջ 61, արդյունքները գրառել:

19

Ատոմի զանգված: Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգված:

§ 2.4 էջ 65 խնդ. 2, 3, 4

Կարողանա թվարկել մարդու օրգա- նիզմում առկա տարրերը և գնահա- տել դրանց դերը օրգանիզմի կենսա- գործունեությունում: Օրինակի վրա բացատրել , թե ի՞նչ է ցույց տալիս տարրերի իրական զանգվածը:

Ցուցաբերել ատոմի զանգված և քիմ. տարրերի հարաբերական ատոմա- յին զանգված հասկացությունները տարբերելու կարողություն: Իմանա խնդիրներ լուծելու բանաձևերը. /mo = Ar.զ.ա.մ./ /Ar = mo / զ.ա.մ./

Կարողանա հաշվել ատոմի զանգ վածը՝ ըստ զանգվածի ատոմային միավորի և հարաբերական ատո- մային զանգվածի: Լուծել հաշվար- կային խնդիրներ՝ օգտագործելով զ. ա. մ.-ի բանաձևերը:

20

Ատոմի զանգված: Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգված: § 2.4 էջ 65 խնդ. 5 , 6

Ձևակերպել տարրի հարաբերական ատոմային զանգված հասկացությու- նը: Գրել անհրաժեշտ բանաձևերը:

Բացատրել,թե ինչու՞ է որպես զ.ա.մ. ընդունված վերցնել ածխածնի ատո- մի զանգվածի 1/12-ը: Լուծել համա- պատասխան խնդիրներ:

Իմանալ զանգվածի ատոմային մի ավորի թվային արժեքները արտա հայտված գրամով և կիլոգրամով: զ. ա. մ.=1,66 . 10-24 գ = 1,66 . 10-27կգ

21

Վարժությունների և խնդիրնե- րի լուծման օրինակներ: Համա- կարգչային դաս : Դասն իրա-կանացնել ՏՀՏ կաբինետում :

Իրականացնել ատոմի կառուցված- քային բանաձևերի և քիմիական կա- պերի առաջացման , էլեկտրոնային ամպերի վերածածկման էկրանային պատկերների ցուցադրում:

Օգտագործելով համացանցային աղբ յուրներ,ցուցադրել տարբեր ֆիլմեր և սահիկներ ապացուցելով ատոմի կա ռուցվածքը, ներատոմային մասնիկ- ների լիցքն ու զ.ա.մ.-ը, աշակերտնե-րը համակարգչային նյութերը կարող են ստեղծել նաև ինքնուրույն:

Կարողանալառանձին բաժանված թերթիկներով լուծել վարժություն- ներ և խնդիրներ հարաբերական ատոմային զանգված և ատոմի զանգված թեմաներով: Կատարել լրացուցիչ գրականության ուսում- նասիրում:

22



Մոլեկուլ: Քիմիական բանաձև:



§ 2.5 էջ 69 խնդ. 1, 2, 3

Հասկանալ և տարբերել պարզա –գույն քիմ. բանաձև և իրական քիմ. բանաձև հասկացությունները : Տալ մոլոկուլի սահմանումը: Գաղափար ունենալ պարզագույն նյութերի քիմ. բանաձևերի մասին , գրել և կարդալ դրանք:

Իմանա քիմիայի լեզուն, քիմիական բանաձևերը,բանաձևերին համապա- տասխան նյութերի անվանումները, սահմանել ինդեքս հասկացությունը, ընդհանրացնել այն տեղեկատվութ- յունը, որը տալիս է քիմիական բա- նաձևը: Օրինակ. ա). նյութի անվանումը բ).այդ նյութի մեկ մոլեկուլը գ).նյութի որակական բաղադրությ.-ը դ).նյութի քանակական բաղ.-ը , ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միմյանց միացած:

Կարողանա կազմել նյութի պար- զագույն և մոլեկուլային բանաձևը, ըստ քիմիական միացության քա- նակական բաղադրության: Կարողանա կիրառել նոր հասկա- ցությունները նոր իրավիճակնե- րում: Լուծել թեմային առնչվող վարժություններ և խնդիրներ:


23



Մոլեկուլ : Քիմիական բանաձև :

§ 2.5 էջ 69 խնդ. 4, 5, 6

N

Ուսուցանվող դասանյութ Դասի թեման, պարագրաֆը, էջը , տնային աշխատանքը

Ա մակարդակ

նվազագույն պահանջներ

Բ մակարդակ միջին մակարդակ (ավելանում են Ա խմբին ներկայացվող պահանջն.)

Գ մակարդակ բարձր մակարդակ(ավելանում են Աև Բխմբ. ներկայացվ. պահանջն.)

24

Թեմայի ամփոփում

Լուծել թեմային առնչվող վարժություններ և խնդիրներ : Կրկնողությամբ ամփոփել անցած նյութը : Ձևակերպել կարևոր օրենքներն ու սահմանումները:Նախապատրաստվել թեմատիկ գրավոր աշխատանքին:

25

Թեմատիկ աշխատանք N 2 «Քիմիայի հիմանակն հասկա- ցությունները »

Թեմատիկ աշխատանքի առաջադրանքները կազմված են քիմիա առարկայի չափորոշիչներին և ծրագրին համապատասխան և համապատասխանում են եռամակարդակ ուսուցման չափանիշներին: Յուրաքանչ- յուրի համար առանձին նախատեսած թերթիկների(որոնք պարունակում են տարբերակված թեստային վարժ. և խնդիրներ) օգնությամբ պարզել յուրաքանչյ. աշակերտի ստացած գիտելիքները և կատարել գնահատում:

26

Հարաբերական մոլեկուլային զանգված:Հարաբերական մոլե- կուլային զանգվածի հաշվումը:

§ 2.6 էջ 73 խնդ. 2, 3, 4

Հարաբերական մոլեկուլային զանգ- ված հասկացության սահմանում և ըստ քիմ. բանաձևի հարաբերական մոլեկուլային զանգվածի մեծությու- նը հաշվելու կարողություն՝ ըստ հարաբերական ատոմային զանգ -վածների:

Հասկանա կարևորագույն քիմիական հասկացությունները. մոլեկուլ, հարաբերական մոլեկուլային զանգ- ված,կարողանա հաշվել հարաբերա- կան մոլեկուլային զանգվածն ըստ քիմիական բանաձևերի: mo = Mr.զ.ա.մ. Mr = mo / զ.ա.մ.

Կարողանա հաշվել հարաբերա- կան մոլուկուլային զանգվածը՝ օգ- տագործելով թե՛ հարաբերական ատոմային զանգվածը, թե՛տրված նյութի զ.ա.մ.-ը:Ինքնուրույն կազ- մել հաշվարկային պարզ խնդիր- ներ և լուծել: Կարողանա կազմել համակցված հաշվարկային խըն- դիրներ և բացատրել դրանք :

27

Հարաբերական մոլեկուլային զանգված:Հարաբերական մոլե- կուլային զանգվածի հաշվումը:

§ 2.6 էջ 73 խնդ. 5, 6

Կարողանալ հաշվել տրված նյու- թերի հարաբերեկան մոլեկուլային զանգվածները՝ելնելով տարրերի հա րաբերական ատոմային զանգվածնե րից և ինդեքսներից:

Կարողանալ լուծել դասագրքի խնդիր N 5-ը , էջ 73 , աղյուսակ 2.4-ը, բոլոր անհրաժեշտ տվյալները լրավնելով տրված աղյուսակում: Mr(XnYm) = n. Ar (X) + m. Ar(Y) M(AnBm) = n. Ar (A) + m. Ar(B)


28

Նյութի բաղադրության հաս- տատունությունը : Տարրերի զանգվածային բաժինը:

§ 2.7 էջ խնդ. 3, 4, 5

Ցուցաբերել քիմիական բանաձև հասկացությունը սահմանելու կա- րողություն, քիմիական բանաձևերը գրելու և կարդալու ունակություն, նյութի բաղադրության հաստատու- նության օրենքը բացատրելու կարո- ղություն:

Գաղափար ունենա տարրերի զանգվածային բաժինների հաշվարկ ներից ՝ելնելով տրված նյութի քիմի- ական բանաձևից:Կատարի պարզա- գույն հաշվարկներ քիմիական բանաձևերով:

Իմանա հաշվել տարրի զանգվա- ծային բաժինը՝ելնելով բանաձևե- րից : Կարողանա լուծել համակց- ված խնդիրներ:Կարողանա վերլու ծել նյութի բաղադրությունը , կա- ռուցվածքը , ինքնուրույն կազմի համակցված խնդիրներ և լուծել դրանք:

29

Վարժությունների և խնդիրնե- րի լուծման օրինակներ: Համա- կարգչային դաս : Դասն իրա-կանացնել ՏՀՏ կաբինետում :

Փորձարարական խնդիրների լու- ծում: Կատարված փորձերի դիտար- կումների , համեմատությունների և եզրահանգումների կատարում:

Կարողանա առանձին բաժանված թերթիկներով լուծել վարժություն- ներ և խնդիրներ: Ամրապնդել գիտե- լիքները՝կատարելով ֆրոնտալ հար- ցադրումներ :

Կարողանա պլանավորել աշխա- տանքը:Կատարել լրացուցիչ գրա- կանության ուսումնասիրում:

30

Թեմայի ամփոփում

Ամրապնդել գիտելիքները՝ անցած նյութի կրկնությամբ:

Վարժությունների և խնդիրների լու- ծում : Նախապատրաստում կիսամ- յակային ամփոփիչ գրավոր աշխա- տանքին:

Հստակ ձևակերպել բոլոր սահմա-նումները , լուծել խնդիրներ:

31

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ - I կիսամյակ Կիսամյակային աշխատանքը պետք է իր բովանդակությամբ , որակով և նախատեսված ժամանակով համապատասխանի պետական կրթական չափորոշչային պահանջներին և կազմվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի կարողություններն ու հմտությունները: Յուրաքանչյուրի համար առանձին նախատեսած թերթիկների օգնությամբ , որոնք պարունակում են տարբերակված խնդիրներ և կազմված են եռամակարդակ չափանիշներով, պարզել յուրաքանչյուր աշակերտի ստացած գիտելիքները և կատարել գնահատում:

32

Կիսամյակային աշխատանքի ամփոփում ամփոփում

Հասկանալ, բացատրել կատարած սեփական սխալները, կարողանալ ինքնուրույն կատարել եզրակացություններ, սխալների ուղղումներ:

Թեմա 3.Ատոմի կառ.-ը: Քիմ. տարրերի պարբ. համ.-ը - 18 ժամ (14 + 3 ժամ վարժ. լուծ.+1 ժամ գործնակ. աշխ.)

N

Ուսուցանվող դասանյութ Դասի թեման, պարագրաֆը, էջը , տնային աշխատանքը

Ա մակարդակ

նվազագույն պահանջներ

Բ մակարդակ միջին մակարդակ (ավելանում են Ա խմբին ներկայացվող պահանջն.)

Գ մակարդակ բարձր մակարդակ(ավելանում են Աև Բխմբ. ներկայացվ. պահանջն.)

33

Քիմիական տարրերի պարբե- րական օրենքը: § 3.1 էջ 86 վարժ. 1, 2

Աշակերտը պետք է ունենա ատոմի միջուկի մեծացման հետ քիմիական տարրերի հատկությունների պարբե րական փոփոխությունները բացա- տրելու կարողություն:

Իմանա պարբերականության օրեն- քը,կապը ՊՀ-ում տարրի կարգաթվի, միջուկի լիցքի,էլեկտրոնների և պրո- տոնների ընդհանուր թվի միջև:


ՊՀ-ում ձախից աջ ու վերևից ներ- քև քիմ. տարրերի հատկություննե- րի իմացություն և պատճառահե- ևանքային կապը բացատրելու ունակություն:

34


Քիմիական տարրերի պարբե- րական համակարգը: § 3.2 էջ 91 վարժ. 3, 4

Կարողանա բացատրել քիմ. տարրե-րի դասակարգման անհրաժեշտութ- յունն և առաջին փորձերը: Իմանա քիմ. տարրերի դասակարգման փոր- ձերը ովքե՞ր են առաջինը կատարել:

Դիտարկի պարբերական համակար- գը որպես հատնի տարրերի համա - կարգ՝ պարբերություններով և խմբե- րով:Բնութագրել քիմ.տարրերը՝ըստ պարբ. համ.-ում զբաղեցրած դիրքի:

Ատոմի միջուկի մեծացման հետ քիմ. տարրերի հատկությունների պարբերական փոփոխություննե- րը բացատրելու կարողություն:

35



Քիմիական տարրերի պարբե- րական համակարգը: § 3.2 էջ 91 վարժ. 5, 6

Աշակերտը պետք է կարողանա ներ- կայացնել պարբերական համակար- գի կառուցվածքը՝պարբերություններ խմբեր,ենթախմբեր: Իմանա`քիմիա- կան տարրերի պարբերակ. օրենքը:

Կարողանա` բացատրել պարբերա- կան օրենքն ըստ ատոմի կառուցված քի մասին նորագույն պատկերացում ների:Հակիրճ նկարագրի քիմիական տարրերի հատկությունները:

Ատոմի միջուկի մեծացման հետ քիմ. տարրերի հատկությունների պարբերական փոփոխություննե-րը բացատրելու կարողություն: ՊՀ-ում ձախից աջ ու վերևից ներքև քիմիական տարրերի հատկությունների իմացություն և պատճառահետևանքային կապը բացատրելու ունակություն:

36


Ատոմի կառուցվածք: Էլեկտրոն , միջուկ: § 3.3 էջ 94 վարժ. 1, 2, 3

Քիմիական տարրը որպես միջուկի նույն լիցքով ատոմների տեսակ հաս կանալու կարողություն: Գաղափար ունենա ատոմի միջուկի կառուցված քի մասին: Իմանա ատոմի մոլորա- կային մոդելն՝ ըստ Ռեզերֆորդի:

Իմանա միջուկի կառուցվածքը,նրա- նում առկա մասնիկների լիցքն ու զանգվածը(զ.ա.մ.):Իմանա ինչի՞ն են հավասար միջուկում պրոտոնների քանակը:Ունենա պարբ. համակ.-ում տարրերի կարգաթվի,միջուկի լիցքի, էլեկտրոնների ընդհանուր թվի,պրո-տոնների ընդհանուր թվի միջև կապ հաստատելու ունակություն:

Հասկանա ատոմի բարդ կառուց- վածքը՝ մոլորակային մոդելը: Կարողանա բնութագրել ատոմի միջուկի կառուցվածքը: Կարողա- նա օգտվել քիմիական տեղեկա-տվական տարբեր աղբյուրներից և ըստ այդմ կատարի եզրահանգում ներ ատոմի բարդ կառուցվածքի վերաբերյալ:

37

Ատոմի կառուցվածքը : Էլեկտրոն , միջուկ: § 3.3 էջ 94 վարժ. 5, 6

Սովարողը պետք է գաղափար ունե- նա ատոմի կառուցվածքի նորագույն պատկերացումների մասին, իմանա էլեկտրոնի լքիցքը և ալիքամասնիկա յին բնույթը:Կարողանա ինքնուրույն հաշվել տրված տարրերում առկա պրոտոնների , նեյտրոնների և էլեկտրոնների քանակությունները:

Աշակերտը պետք է կարողանա նկարագրել ատոմի կառուցվածքը: Իմանա ներատոմային մասնիկների անվանումները , նրանց հիմնական բնութագրերը ( նշանը, հարաբերա- կան լիցքն ու զանգվածը՝ զ.ա.մ.-ով):

Կարողանա նկարագրել և բացատ րել Ռեզերֆորդի կատարած փոր- ձը: Գաղափար ունենա հիմնարար քիմիական հասկացությունների՝ նուկլիդների և իզոտոպների, նեյտրոնների , էլեկտրոնների, պրոտոնների մասին:

38

Ատոմի միջուկի կառուցվածքը: Իզոտոպներ: § 3.4 էջ 102 խնդ. 4, 5


Իմանա, հասկանա ատոմի զանգվա- ծային թիվ և իզոտոպներ հասկա- ցությունները : Գաղափար ունենա միջուկի պրոտոնանեյտրոնային կազմը,պրոտոնների և նեյտրոնների տարբերությունը, ատոմի էլեկտրա- չեզոքությունը:

Կարողանա հաշվել նեյտրոնների թիվն առանձին ատոմների համար, սահմանի իզոտոպներ հասկացութ- յունը, կարողանա բացատրել դրանց առաջացման պատճառները:Իմանա իզոտոպների կիրառությունը արդյու նաբերության,բժշկության,գիտատեխ նիկական այլ բնագավառներում:

Կարողանա նկարագրել իզոտոպ- ները որպես միևնույն տարրի տար րատեսակ ՝ օրինակների հիման վրա:Հաշվել տարրի միջին հարա- բերական մոլեկուլային զանգված-ները , բնութագրի իզոտոպների կարևորությունը և կիրառման բնա գավառները:

39

Ատոմի միջուկի կառուցվածքը: Իզոտոպներ: § 3.4 էջ 102 խնդ. 6, 7

Ձևակերպել իզոտոպների սահմա- նումը, բերի որոշ տարածված իզո- տոպների օրինակներ: Կարողանա բացատրել իզոտոպների կիրառութ- յան բնագավառները:Իմանա բանա- կան և արհեստական իզոտոպների գոյության մասին, բերի օրինակներ:

Գրել տարրի հարաբերական ատո -մային զանգվածը որոշելու բանաձևը

ըստ իզոտոպների զանգվածային

թվի և լուծի խնդիրներ:


Ar = φ1 .M1 + φ2 . M2 /100 %

Կարողանա որոշել միջուկի լիցքը, նեյտրոնների թիվը և տարրի զանգվածային թիվը ատոմում:

40

Վարժությունների և խնդիրնե- րի լուծման օրինակներ: Համա- կարգչային դաս : Դասն իրա-կանացնել ՏՀՏ կաբինետում :

Փորձարարական խնդիրների լու- ծում:Կարողանա առանձին բաժան-ված թերթիկներով լուծել վարժութ-յուններ և խնդիրնե ր: Ամրապնդել գիտելիքները՝կատարելով ֆրոնտալ հարցադրումներ :

Սահմանել միջուկային ռեակցիաները, գրել տարրական միջուկային ռեակցիաների հավասարումներ: Իմանալ միջուկային ռեակցիաներ կազմել ու մեխանիզմը՝ α և β տրոհումներով: Գրել նեյտրոնի փոխա-կերպման միջուկային ռեակցիան ՝ պրոտոնի և էլեկտրոնի: Թվարկել միջուկային ռեակցիաների կիրառման բնագավառներ:

41

Ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը: § 3.5 էջ 112 խնդ. 1, 2, 3

Էլեկտրոնային թաղանթ,էլեկտրոնա-յին շերտ, էներգիական մակարդակ, էլեկտրոնայ. գծապատկերներ հաս- կացությունների իմացություն:

ՊՀ-ի 1-ից-20 կարգաթվերով քիմիա կան տարրերի էլեկտրոնային գծա-պատկերները կազմելու ունակութ - յուն :

Իմանա ատոմի էլեկտրոնային շերտի կառուցվածքը,ինչպե՞ս են բաշխվում էլեկտրոնները շերտե- րում:

42

Ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը: § 3.5 էջ 112 խնդ. 4, 5

Իմանա` էլեկտրոնների բաշխումը ըստ էներգիական մակարդակների,

գրի տարրերի էլեկտրոնային և քվան տաբջջային բանաձևերը:

Բացատրել էներգիական մակարդակ և էլեկտրոնային շերտ հասկացութ- յունների նույնացումը : Էլեկտրոննե- րի վիճակն ատոմում նկարագրելու ունակություն: S և P տարրերը տարբերելու կարողություն:

Էլեկտրոնային թաղանթ , էլեկտրո նային շերտ,էներգիական մակար-դակ, էլեկտրոնային գծապատկեր հասկացություննների իմացություն:

43

Ատոմի էլոկտրոնային թաղանթի կառուցվածքը: § 3.5 էջ 112 խնդ. 6, 7

44

Էլեկտրոնների վիճակն ատոմում: § 3.6 էջ 118 խնդ. 4

Էլեկտրոնների վիճակն ատոմում նկարագրելու ունակություն , S և P տարրերը տարբերելու կարողութ -յուն: Ատոմի էլեկտրոնային տեսութ-յունը կարևորելու ընդունակություն:

Գաղափար ունենա էլեկտրոնի վիճա կը բնութագրող քվանտային թվերի մասին ,իմանա ի՞նչ է ատոմային օր- բիտալը,տարբերի S և P էլեկտրոնա-յին ամպերը և նրանց ձևերը:


Կարողանա բացատրել էլեկտրո- նային մակարդակները և ենթամա կարդակները , ընդհանրացնել գի- տելիքները ատոմի կառուցվածքի և էլեկտրոնների կարևորագույն դերի մասին :

45

Էլեկտրոնների վիճակն ատոմում: § 3.6 էջ 118 խնդ. 5

Էներգիական մակարդակ, ենթամա-կարդակ, էլեկտրոնային փոխդասա-վորվածություն հասկացությունները տարբերելու կարողութ յան դրսևո-րում:

Ձևակերպել քիմ. տարրերի ատոմնե- րում էլեկտրոնների լրացման հետեվ յալ հիմնական սկզբունքները. ա).նվազագույն էներգիայի սկզբունք: բ).Պաուլիի արգելման սկզբունք: գ).Հունդի կանոն:

Բնութագրի s- p- d- f- տարրերի էլեկտրոնային բանաձևերը , բնու- թագրի տրված տարրերն ըստ պարբերական համակարգում դրանց գրաված դիրքի:

46

Վարժությունների և խնդիրնե- րի լուծման օրինակներ: Համա- կարգչային դաս : Դասն իրա-կանացնել ՏՀՏ կաբինետում :

Տարրերի էլեկտրոնային բանաձևերի կազմում և քվանտաբջջային գծապատկերների արտածում:

Օգտագործելով համացանցային աղբ յուրներ,ցուցադրել տարբեր ֆիլմեր և սահիկներ ապացուցելով ատոմի կառուցվածքը, ներատոմային մաս-նիկների լիցքն ու զ.ա.մ.-ը,էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների:

47

Քիմիակ. տարրերի ատոմների հատկությ.-ի փոփոխության պարբեր.-ը:§ 3.7 էջ 124 խնդ. 5

Ըստ ՊՀ-ում տարրերի զբաղեցրած դիրքի՝ ատոմների շառավիղների, միջուկի չափսերի փոփոխ.որոշում:

Ատոմի չափսերի, շառավղի փոփո- խությունների իմացություն՝ կախ- ված ՊՀ-ում գրաված դիրքից:

Պարզ նյութերի մետաղական և ոչ մետաղական հատկությունների իմացություն:

48

Քիմիակ. տարրերի ատոմների հատկությ.-ի փոփոխության պարբեր.-ը:§ 3.7 էջ 124 խնդ. 6

Գաղափար ունենալ ատոմի մյուս բնութագրիչ հատկությունների մասին,ինչպիսիք են՝օքսիդացման աստիճան,վալենտականություն ևն:

Ըստ պարբերական համակարգում գրաված դիրքի՝ տարրի ատոմի կառուցվածքի և հատկությունների բնութագրում:Խմբային և անհատա-կան աշխատանքներ կատարելու ընդունակությունների ցուցաբերում:

49

Վարժությունների և խնդիրնե- րի լուծման օրինակներ: Համա- կարգչային դաս : Դասն իրա-կանացնել ՏՀՏ կաբինետում :

Առանձին վերցրած որևէ տարրի էլեկտրոնային ուրվագիր կազմելու ընդունակության դրսևորում:

Կարողանալառանձին բաժանված թերթիկներով լուծել վարժություններ և խնդիրներ ատոմի կառուցվածք,իզոտոպներ,հարաբերական ատոմա-յին զանգված,քվանտաբջջային գծապատկերներ թեմաներով: Կատարել լրացուցիչ գրականության ուսումնասիրում:

50

Գործնական աշխատանք N 3 /Ատոմի կառ.-ը: Քիմ. տարրերի պարբերական համակարգը /

Պարբերական համակարգի և ատոմի կառուցվածքի վերաբերյալ տեսաֆիլմի դիտում: Տարրերի ատոմների էլեկտրոնային բանաձևերի կազմում:Աշակերտների գիտելիքների ստուգում հայտորոշիչ թեստի , և ՏՀՏ-ի կիրառության միջոցով:

Թեմա 4.Նյութի կառուցվածքը: Քիմիական կապ -18 ժամ (12 + 1 ժամ թեմատիկ աշխ. + 2 ժամ վարժությունների և խնդիրների լուծում + 2 ժամ թեմայի ամփոփում + 1 ժամ կիսամյակային գրավոր աշխատանք)

N

Ուսուցանվող դասանյութ Դասի թեման, պարագրաֆը, էջը , տնային աշխատանքը

Ա մակարդակ

նվազագույն պահանջներ

Բ մակարդակ միջին մակարդակ (ավելանում են Ա խմբին ներկայացվող պահանջն.)

Գ մակարդակ բարձր մակարդակ(ավելանում են Աև Բխմբ. ներկայացվ. պահանջն.)

51

Քիմիական կապի բնույթը: § 4.1 էջ 131 վարժ. 1, 2, 3

Իմանա, որ կարևորագույն քիմիա- կան հասկացություններց է քիմիա- կան կապը, իմանա նրա հիմնական տեսակները: Ունենա քիմիական ուժեր կամ քիմիական կապեր , ութ- նյակի կանոն, վալենտային շերտ հասկացությունների իմացություն:

Կարողանա ընդհանրացնել կապը տարրի ՊՀ-ում գրաված տեղի, ատո- մի կառուցվածքի և նյութի հատկութ- յունների միջև: Հասկանա քիմիայի կարևորագույն հասկացություննե- րից՝ էլեկտրաբացասականությունը:

Կարողանա համեմատել տարրե- րը ըստ ԷԲ արժեքի: Նկարագրի տարրերի հատկությունների փո- փոխականությունը կախված ԷԲ արժեքից պարբերություննում և խմբերում , բերել օրինակներ:

52

Կովալենտային կապ: § 4.2 էջ 139 վարժ. 2, 3, 4

Կովալենտ կապ, ընդհանրացված էլեկտրոնային զույգ հասկացություն ները սահմանելու կարողություն: Կարողանա պատկերել ԿԿ առաջա-ցումը բարդ նյութերի մոլեկուլներում Կարողանա սահմանել բևեռային և ոչբևեռային ԿԿ հասկաց,-ը,բերել օր.:

Մոլեկուլում կովալենտ կապի առա-ջացումը բացատրելու ունակություն: Էլեկտրոնային ամպերի վրածածկի և ընդհանրացված ամպով միջուկների /ցեմենտվելու/ ըմբռնում: Բացատրել սիգմա և պի կապերի առաջացման մեխանիզմները:

Քիմիական կապի հիմնական տեսակները, կովալենտային (բևե-ռային, ոչ բևեռային),σ-(սիգմա) և π(պի) - կապեր: Կազմել էլեկտրո-նային և գրաֆիկական բանաձևե- րը-H2, O2, N2, HCl, H2O, CH4, NH3 մոլեկուլների համար:

53

Կովալենտային կապ: § 4.2 էջ 139

Քիմիական ուժեր կամ քիմիական կապեր, ութնյակի կանոն, վալենտային շերտ հասկացությունների իմացություն:



54

Վարժությունների և խնդիրնե- րի լուծման օրինակներ: Համա- կարգչային դաս : Դասն իրա-կանացնել ՏՀՏ կաբինետում :




55

Ատոմների էլեկտրաբացասա -կանությունը: Բևեռային կովա-լենտային կապ: § 4.3 էջ 144 վարժ. 3, 4, 5

Տարբեր քիմ . կապերի առաջացման ուրվագրերը պատկերելու կարողութ յուն: Հասկանա բևեռային և ոչ բևեռա յին մոլեկուլների առաջացման պատճառները:

Գաղափար ունենա ընդհանրացված էլեկտրոնային զույգ հասկացության մասին:Իմանա ո՞ր տարրի էլեկտրա-բացասականությունն է ընդունվել որպես միավոր:

Կարողանա համեմատել տարրե- րը ըստ ԷԲ արժեքի: Նկարագրի տարրերի հատկությունների փո- փոխականությունը կախված ԷԲ արժեքից պարբերությ.և խմբերում:

56

Ատոմների էլեկտրաբացասա -կանությունը: Բևեռային կովա-լենտային կապ: § 4.3 էջ 144

Օգտագործելով իմ պատրաստած նաև իրենց պատրաստած սահիկները և ֆիլմերը ամրապնդել թեման:



57

Իոնային կապ: § 4.4 էջ 151 վարժ. 5, 6

Քիմիական տարրերի էլեկտրաբացա սականությունների տարբերությամբ պայմանավորված դրական կամ բա- ցասական լիցքերով իոնների առա- ջացման բացասական լիցքերով իոն- ների առաջացման ըմբռնում:

Իոնային բյուրեղավանդակի ձևավո- րումը հասկանալու ունակություն: Բացատրել իոնային կապը կոնկրետ օրինակի վրա:ԻմանաՎալտեր Կոսե- լի առաջարկած կանխավարկածի մասին:

Կարողանա համեմատել կովալեն- տային և իոնական կապով միա- ցությունների ֆիզիկական հատ- կությունները : Իմանա պարզ և բարդ իոնների ,իոնային բյուրեղա- վանդակի մասին, բերի օրինակն.:

58

Իոնային կապ: § 4.4 էջ 151

Իոնային բյուրեղավանդակի ձևավորումը հասկանալու ունակություն:


Նյութերի ագրեգատային վիճակների իմացություն:

Իոնային և կովալենտային միցությունները միմյանցից տարբերելու կարողություն:

59

Վարժությունների և խնդիրնե- րի լուծման օրինակներ: Համա- կարգչային դաս : Դասն իրա-կանացնել ՏՀՏ կաբինետում :

Կոնկրետ օրինակներով, ըստ բաղադրիչ տարրերի ասոմների ՕԱ-րի, քիմ. միացության բանաձևը կազմելու, կարդալու և անվանելու կարողություն:

Օ.Ա հասկացությունը սահմանելու կարողություն: Մոլեկուլի էլեկտրաչեզոքության կանոնի հիման վրա երկտարր միացություններում բաղադրիչ տարրերի ասոմների ՕԱ-ները որոշելու ունակությւն:

60

Թեմատիկ աշխատանք N 3 Նյութի կառուցվածքը: Քիմիական կապ

Թեմատիկ աշխատանքի առաջադրանքները կազմված են քիմիա առարկայի չափորոշիչներին և ծրագրին համապատասխան և համապատասխանում են եռամակարդակ ուսուցման չափանիշներին: Յուրաքանչյուրի համար առանձին նախատեսած թերթիկների (որոնք պարունակում են տարբերակված խնդիրներ)օգնությամբ պարզել յուրաքանչյուր աշակերտի ստացած գիտելիքները և կատարել գնահատում:

61

Վալենտականություն: Տարրի վալենտականության որոշումը ըստ քիմիական բանաձևի: § 4.5 էջ 158 վարժ. 4, 5, 6

Վալենտականություն հասկացութ- յան էությունը հասկանալու կարո- ղություն:Կարողանա բացատրել վա- լենտականության կարևորությունը նյութերի կառուցվածքի և քիմիական կապի բացահայտմ. տեսանկյունից : Պատմական ակնարկով ծանոթա- ցում վալենտակ. հասկացողությանը:

Տարբեր միացությունների մոլեկուլ -ներում բաղադրիչ քիմիական տար- րերի ատոմների վալենտականութ- յունները որոշելու ունակություն: Կովալենտային կապ և վալենտակա- նություն հասկացությունների նույ-նականացում:

Իմանա ըստ վալենտականության բանաձևեր կազմելու եղանակը: Կարողանա կազմել երկտարր քի-միական միացություններ ըստ վալենտականության: Իմանա տարրի վալենտային էլեկտոնների քանակի և դրանք առաջացնելու հնարավորությունների մասին:

62

Վալենտականություն: Տարրի վալենտականության որոշումը ըստ քիմիական բանաձևի: § 4.5 էջ 158

Միացությունների մոլեկուլներում տարրերի ատոմների Վ-րի որոշում և ըստ բաղադրիչ տարրերի ատոմների Վ-րի քիմիական միացությունների կազմում:

Վհասկացությունը սահմանելու կարողություն: Մոլեկուլի էլեկտրաչեզոքության կանոնի հիման վրա երկտարր միացություններում բաղադրիչ տարրերի ասոմներիՎ-ները որոշելու ունակությւն:

Տարբեր միացությունների մոլե-կուլներում բաղադրիչ քիմիական տարրերի ատոմների վալենտա-կանությունները որոշելու ունակություն:

63

Բյուրեղավանդակներ: Իոնային մոլեկուլային , ատոմային: § 4.6 էջ 162 վարժ. 1, 2

Նյութերի ագրեգատային վիճակների իմացություն:Իոնային և կովալենտա յին միացությունները միմյանցից տարբերելու կարողություն:


Ունենա միջմոլեկուլային փոխազդե-ցությունների էությունը և դրա հետ կապված բյուրեղավանդ.-ների առա-ջացումը բացատրելու ունակություն: Կարողանա թվարկել բյուրեղային նյութեր, նրանց կիրառմ. բնագավ.-ը:

Հասկանա, թե ինչպիսի՞ կառուց- վածք ունեն բյուրեղային նյութերը, ի՞նչ է բյուրեղավանդակը:Կարողա նա նկարագրել բյուրեղավանդակ- ների տեսակները և կառուցվածքը կոնկրետ օրինակներով:

64

Օքսիդացման աստիճան:

§ 4.7 էջ 168 վարժ. 3, 4

Իմանա քիմիական միացություննե- րի բանաձևերի կազմումը՝ըստ օքսի-դացման աստիճանի: Կարողանա կատարել մաթեմատիկական գործո- ղություններ : Ըստ պարբերական համակարգի աղյուսակի կարողանա որոշել տրված տարրեր առավելա- գույն և նվազագույն օքսիդացման աստիճանները:

Ունենա ՕԱ հասկացությունը սահ- մանելու կարողություն, մոլեկուլի էլեկտրաչեզոքությ. կանոնի հիման վրա երկտարր միացություններում բաղադրիչ տարրերի ասոմների ՕԱ-ները որոշելու ունակություն:

Բացատրել իոնի լիցքի և օքսիդաց- ման աստիճանի միջև տարբերութ յունը: Հասկանա ի՞նչ է օքսիդաց- ման աստիճանը , որոշել տարրի օքսիդացման աստիճանը ըստ երկտարր միացությունների բա- նաձևերի:Օգտվել քիմիական տե- ղեկատվության տարբեր աղբյուր- ներից,ընդհանրացում կատարել:

65

Քիմիական միացությունների բանաձևերի կազմումը՝ ըստ վալենտականության և օքսի- դացման աստիճանի: § 4.8 էջ 172 վարժ. 2, 3, 4

Կոնկրետ օրինակներով, ըստ բաղա- դըրիչ տարրերի ատոմների օքսիդաց ման աստիճանների,քիմիական միա ցության բանաձևը կազմելու, կարդա լու և անվանելու կարողություն: Ունենա մաթեմատիկական հաշ-վարկներ կատարելու կարողություն:

Միացությունների մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների որոշում և ըստ բաղա դըրիչ տարրերի ատոմներիՕԱ-ների քիմիական միացությունների կազ-մում:Կարողանա որոշել տրված միա ցություններում օքսիդացման աստի- ճանը և վալենտականությունը:

Կարողանա կիրառելգիտելիքները նոր իրավիճակներում : Ինքնու- րույն կազմել հաշվարկային տար- բեր տիպի՝ պարզ և բարդ, խնդիր- ներ և լուծել դրանք: Կարողանա կազմել համակցված հաշվարկա- յին խնդիրներ և բացատրել դրանք:

66

Թեմայի ամփոփում

Ամրապնդել գիտելիքները՝ անցած նյութի կրկնությամբ:

Վարժությունների և խնդիրների լու- ծում : Նախապատրաստում կիսամ- յակային ամփոփիչ գրավոր աշխա- տանքին:

Հստակ ձևակերպել բոլոր սահմա-նումները , լուծել խնդիրներ:

67

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ - II կիսամյակ Կիսամյակային աշխատանքը պետք է իր բովանդակությամբ , որակով և նախատեսված ժամանակով համապատասխանի պետական կրթական չափորոշչային պահանջներին և կազմվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի կարողություններն ու հմտությունները: Յուրաքանչյուրի համար առանձին նախատեսած թերթիկների օգնությամբ , որոնք պարունակում են տարբերակված խնդիրներ և կազմված են եռամակարդակ չափանիշներով, պարզել յուրաքանչյուր աշակերտի ստացած գիտելիքները և կատարել գնահատում:

68

Կիսամյակային աշխատանքի ամփոփում ամփոփում

Հասկանալ, բացատրել կատարած սեփական սխալները, կարողանալ ինքնուրույն կատարել եզրակացություններ, սխալների ուղղումներ:






-80%
Курсы повышения квалификации

Интерактивные методы в практике школьного образования

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Թեստային աշխատանքների կազմումը (119.75 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт